211652_close_icon
views-count1601 դիտում article-date 11:13 07-12-2016

Այսօր Քաղավիացիայի միջազգային օրն է

1996-ի դեկտեմբերի 6-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը իր բանաձեւով (A/RES/51/33) դեկտեմբերի 7-ը հռչակեց Քաղաքացիական ավիացիայի միջազգային օր ու կոչ արեց կառավարություններին, նաեւ համապատասխան ազգային, տարածաշրջանային, միջազգային ու միջկառավարական կազմակերպություններին համապատասխան քայլեր ձեռնարկել այդ օրը նշելու համար։ Քաղավիացիայի միջազգային կազմակերպության ասամբլեան (International Civil Aviation Organization, ICAO), որը ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցն է, սկսել է այդ օրը նշել 1994-ի դեկտեմբերի 7-ից, Միջազգային քաղավիացիայի մասին հռչակագրի (Convention on International Civil Aviation) ստորագրման 50-րդ տարեդարձի կապակցությամբ, որի համաձայն էլ հենց ստեղծվել էր ICAO–ն։ Հետագայում հենց այդ որոշումն է աջակցել ՄԱԿ-ը իր ընդունած բանաձեւով հայտնում է Calend–ը։

Նմանատիպ նյութեր