ԱՄՆ-ում ԻՊ-ի շարքերը համալրելու փորձի համար 2 հոգու դատապարտել են 30 տարվա ազատազրկման
ԱՄՆ-ի Միննեսոթա նահանգի դաշնային դատարանը Սոմալիից գաղթած 2 տղամարդկանց՝ Աբդիրահման Դաուդին և Մոհամեդ Ֆարային դատապարտել է 30-ական տարվա ազատազրկման։
Պատճառը, ինչպես հաղորդում է BBC-ն, վերջիններիս կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերը համալրելու փորձն է եղել։ Իսկ 22-ամյա մի երիտասարդ՝ Գուլեդ Օմարը, դատապարտվել է 35 տարվա ազատազրկման։
Գործով անցնում է 9 մարդ։ Պարզվել է, որ 2015 թվականի ապրիլին Ֆարան մեկնել է Սան Դիեգո, որտեղ Սոմալիի ամենամեծ համայնքն է գտնվում։ Վերջինս այնտեղ փորձել է կեղծ անձնագիր ձեռք բերել և մեկնել Սիրիա։