Երազանքներն իրականանում են. Վանաձորի №1 գիշերօթիկ հաստատության երեխաներին այդ մասին պատմեցին տեղի պետական համալսարանի ուսանողները. ՖՈՏՈՌԵՊՈՐԱՏԺ
Այսօր Վանաձորի պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Նազելի Սողոմոնյանի և փոխնախագահ Աստղիկ Ավետիքյանի նախաձեռնությամբ տվյալ ֆակուլտետի ուսանողները Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության №1 գիշերօթիկ հաստատությունում անցկացրեցին «Երազանքներն իրականանում են» խորագիրը կրող միջոցառումը:
Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, դասախոսներ, ուսանողական խորհրդի անդամներ: Իրենց գեղեցիկ ելույթով հանդես եկան Քրիստինե Բայրամյանը, Աննա Ավետիքյանը, իրենց պարով ներկաներին ողջունեցին հաստատության սաները:
Այս միջոցառմանը իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները, ովքեր անցկացրեցին իրենց արտադրական պրակտիկան տվյալ հաստատությունում:
Միջոցառման շրջանակներում իրականացվեց «Իմ երազանքը» շարադրության մրցանակաշխությունը, որի ընթացքում հաստատության սաները պարգևատրվեցին փոքրիկ հուշանվերներով:Երեխաներն իրենց երազանքները գրեցին աստղիկների վրա և փակցրեցին թղթե ամպերին՝հուսալով ու մեծ հավատով, որ դրանք անպայման կիրականանան:
Միջոցառման ավարտին իրենց ուղերձը հղեցին Վանաձորի ԵԽՊ №1 գիշերօթիկ հաստատության տնօրեն Հասմիկ Ներկարարյանը, տվյալ հաստատության հոգեբան Նարինե Բաղրամյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիզա Հարոյանը:
Ուսանողները շնորհակալություն հայտնեցին տիկին Ներկարարյանին և հաստատության ողջ աշխատակազմին այս միջոցառմանը մեծ աջակցություն ցուցաբերելու համար:
Հանդիպման ավարտին, հրաժեշտի ժամանակ երեխաները այնքան էին կապվել պրակտիկանտներին, որ չէին ուզում բաժանվել նրանցից:
Պրակտիկանտ ուսանողների խոսքով՝ իրենք կցանկանային մի քանի շաբաթ ևս անցկացնել իրենց պրակտիկան Վանաձորի ԵԽՊ №1 գիշերօթիկ հաստատությունում:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի