211652_close_icon
views-count1266 դիտում article-date 17:42 25-12-2015

«Երբ երազանքներն իրականանում են». օր առաջին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական նախաձեռնությամբ արդեն չորրորդ տարին Ամանորին ընդառաջ երևանաբնակ երեխաներին հետաքրքիր անակնկալ է մատուցվում: «Երբ երազանքներն իրականանում են» խորագրով նախաձեռնության շնորհիվ Ձմեռ պապին ուղղված երեխաների նամակները հասցեագրվում են քաղաքապետին: Ծրագրի առաջին օրը նամակների հետքերով Ձմեռ պապի անակնկալ այցը Ավան, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Դավթաշեն վարչական շրջաններում էր, ուր նախատոնական այս օրերին ամենասպասված հյուրն անձամբ է երեխաներին հանձնել իրենց երազած նվերները: «Այս օրերին ստացվեցին բազմաթիվ նամակներ, որոնցից, սակայն, նախապատվությունը տրվում է առաջին հերթին այն նամակներին, որոնք գրվել և հետաքրքիր լուծումներով ձևավորվել են երեխաների կողմից: Հաջորդ կարևոր սկզբունքը սոցիալապես անապահով, ինչպես նաև բազմանդամ ընտանիքների երեխաների կողմից թղթին հանձնված երազանքների իրականացումն է: Բացի այդ, աշխատանքային խմբի միջոցով ստուգվում և բացառվում են այն հասցեները, որոնք նախորդ տարիներին արդեն ընգրկված են եղել Ձմեռ պապի այցերի քարտեզում»,-նշել է նախաձեռնության համակարգող, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը:

Նմանատիպ նյութեր