211652_close_icon
views-count1066 դիտում article-date 15:15 29-12-2014

Երբ երազանքներն իրականանում են. Երևանի քաղաքապետի նախաձեռնությունը՝ փոքրիկ երևանցիներին. ֆոտոշարք

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին անընմեջ Ամանորին ընդառաջ երևանաբնակ երեխաներին հետաքրքիր անակնկալ է մատուցվում: Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Կենտրոն, Նոր Նորք, և Դավթաշեն վարչական շրջանների տասնյակ փոքրիկների Ձմեռ պապին ուղղված նամակները, որոնք հասցեագրվել էին քաղաքապետարան, Ամանորի նախօրեին, «Երբ երազանքներն իրականանում են» խորագրով նախաձեռնության շնորհիվ, իրականություն են դարձել: Երեխաներն իրենց երազած նվերները՝ հեքիաթի գրքեր, նկարչական պարագաներ, խաղալիքներ, այդ թվում՝ տիկնիկներ, ավտոմեքենաներ ու ինքնաթիռներ, ինչպես նաև հեռախոսներ, հեծանիվներ, չմուշկներ, ու պլանշետներ, ստացել են անձամբ Ձմեռ պապից՝ իրենց տուն անակնկալ այցի ժամանակ: Ի դեպ, նամակները համակարգելու, կրկնվող հասցեները բացառելու և նվերները երեխաներին հանձնելու նպատակով ձևավորվել էր առանձին աշխատանքային խումբ: Նշենք նաև, որ եթե երեք տարի առաջ քաղաքապետարան էր հասցեագրվել Ձմեռ պապին ուղղված 10 նամակ, իսկ 2013-ին դրանց թիվը եռապատկվել էր, ապա արդեն այս տարի երևանցի փոքրիկներից ստացվել էր ավելի քան 70 նամակ՝ մանկական տարբեր երազանքներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր