2487 դիտում
18:15 05-12-2016
ԼՂՀ խորհրդարանում շարունակվում են 2017թ. պետական բյուջեի հանձնաժողովային քննարկումները
Դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են հանձնաժողովների նախագահներ Արամ Գրրիգորյանը և Ռուսլան Իսրայելյանը:
Նիստի օրակարգում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծում նախատեսված սոցիալական ապահովության, նպաստների, կենսաթոշակների և առողջապահության ոլորտի ֆինանսավորման հարցերն էին:
«2017թ. պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերի համար նախատեսված է 21 մլրդ 794 մլն դրամ: 2017 թվականի հաստատված պետական բյուջեի ծախսերը 2016 թվականի բյուջեի համեմատ կնվազեն 164 մլն դրամով», - զեկույցում նշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը:
Նախարարի խոսքով 2017 թվականին ևս ոլորտի գերակա ուղղություններ կմնան բնակչության սոցիալական պաշտպանության մակարդակի հետևողական բարձրացումը և ժողովրդագրական իրավիճակի բարելավվումը:
Առողջապահության ոլորտի 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերը ներկայացրել է առողջապահության նախարար Կարինե Աթայանը:
«Համակարգի ծախսերը 2017թ. բյուջեի նախագծով կազմել են 5 մլրդ 917,8 մլն դրամ, 2016թ.-ի՝ 5 մլրդ 949,8 մլն դրամի դիմաց: Նվազումը կազմում է 32մլն դրամ»,- նշել է նախարարը:
Գումարի նվազումը նախարարը պայմանավորել է առողջապահական որոշ ծրագրերի կանոնադրական կապիտալի համալրում ծրագրով գումարների փոփոխությամբ՝ մարմամբ:
Զեկուցողները պատասխանել են որոշ ծրագրերի իրականացմանը և դրանց ուղղվող դրամական միջոցների մասին պատգամավորների առաջադրած հարցերին:
Նմանատիպ նյութեր
4640 դիտում
19:49 20-11-2017
Արցախի Ազգային ժողովում մեկնարկել են 2018թ. պետական բյուջեի հանձնաժողովային քննարկումները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1369 դիտում
23:29 07-12-2021
Արցախում ավարտվել են «ԱՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի հանձնաժողովային քննարկումները
6255 դիտում
21:49 16-05-2017
Արցախի խորհրդարանում շարունակվում են 2016թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները
Այս բաժնից
1000 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
646 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
670 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին