6258 դիտում
21:49 16-05-2017
Արցախի խորհրդարանում շարունակվում են 2016թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները
Այսօր՝ մայիսի 16-ին, տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ արտադրության ու արտադրական ենթակառուցվածքների և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են հանձնաժողովների նախագահներ Արպատ Ավանեսյանը և Ռուսլան Իսրայելյանը:
ԱՀ 2016թ. պետական բյուջեի կատարման ոլորտային հաշվետվություններ են ներկայացրել գյուղատնտեսության, քաղաքաշինության, էկոնոմիկայի, բնապահպանության բնագավառների, ինչպես նաև տնտեսական մրցակցության հանձնաժողովի ու Արցախում գործող ներդրումային և գյուղատնտեսության հիմնադրամների պատասխանատուները:
Ներկայացնելով 2016թ.-ին պետական բյուջեից գյուղատնտեսության ոլորտին հատկացված գումարը՝ նախարար Արամ Մխոյանը նշել է, որ հաշվետու տարվա ընթացքում ոլորտին հատկացվել է 4մլրդ 145մլն դրամ, կատարողականը կազմել է 98%:
Քաղաքաշինության նախարարի տեղակալ Գեորգի Հայրիյանի փոխանցմամբ 2016թ.-ի բյուջեից կապիտալ շինարարության համար հատկացվել է 13մլրդ 332մլն 372հազ դրամ, ծախսվել է՝ 13մլրդ 315մլն 235հազ դրամ կամ՝ 99,9%-ը:
Էկոնոմիկայի նախարարության բյուջեի կատարողականի մասին հաշվետվությամբ հանդես է եկել էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը: Նախարարի հաշվետվության համաձայն՝ 2016թ.-ին ոլորտի համար նախատեսված միջոցները կազմել են 2մլրդ 968մլն 400հազ դրամ, կատարողականը՝ 2մլրդ 922մլն 538հազ կամ` նախատեսված միջոցների 97,5%-ը:
Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի նախագահ Աշոտ Բախշիյանի հաշվետվության համաձայն, 2016թ.-ին պետական բյուջեյից հատկացումները հիմնադրամին եղել են երկու ուղղությաբ. աջակցություն հիմնադրամին՝ 1մլրդ 257մլն դրամ, կատարողականը՝ 100% և սուբսիդավորում՝ 223մլն, կատարողականը՝ 100%
Կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի պաշտոնակատար Արթուր Գաբրիելյանի հաղորդմամբ, 2016թ.-ին պետական բյուջեից ոլորտին է հատկացվել 152մլն 740հազ դրամ, կատարողականը կազմել է 146մլն 497հազ դրամ կամ՝ նախատեսվածի 96 %-ը:
Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Վիրաբյանի հաշվետվության համաձայն, հաշվետու տարվա ընթացքում համակարգի պահպանման ծախսերը կազմել են 157մլն դրամ, կատարողականը՝ 146, 4մլն կամ՝ նախատեսվածի 93,3%-ը:
Արցախի ներդրումային հիմնադրամի 2016թ.-ի պետական բյուջեի կատարողականը ներկայացրել է հիմնադրամի նախագահի Արտակ Միրզոյանը: Հաշվետվության համաձայն՝ 2016թ. պետական բյուջեից հիմնադրամին է ուղղվել 2,5 մլրդ դրամ, կատարողականը՝ 100%:
Համատեղ նիստի քննարկումներին ԱԺ պատգամավորները զեկուցողներին առաջադրել են հաշվետվություններին վերաբերող հարցեր և ստացել պարզաբանումներ:
Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունները ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվելու են քննարկվել մայիսի 17-ին:
[b]Արցախի Հանրապետության
ԱԺ մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
3055 դիտում
19:14 10-05-2017
Արցախի խորհրդարանում մեկնարկել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկումները
2873 դիտում
18:50 13-05-2016
ԼՂՀ-ում շարունակվում են պետական բյուջեի կատարողականի մասին քննարկումները
2530 դիտում
16:22 15-05-2017
Անցկացվել են Արցախի 2016 թ. պետական բյուջեի կատարողականի մասին քննարկումները
Այս բաժնից
730 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
820 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ
637 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել