1918 թվականի այս օրը սկսվեց Հայ-վրացական պատերազմը․ ո՞րն էր պատերազմի պատճառը
1918-1920 թվականներին Հայաստանի Առաջին Հանրապետությունը կանգնած էր բազմաթիվ խնդիրների առաջ։ Մի կողմից սպառնում էր Թուրքիան, որը Հայոց ցեղասպանությունից հետո ձգտում էր նաև թափանցել Արևելյան Հայաստան և Կովկաս, սակայն 1918 թվականին կրելով ծանր պարտություն Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում ստիպված էր սպասել։
Նույն ժամանակահատվածում Հայաստանը կարողացավ իրեն միացնել հայերով բնակեցված պատմական Նախիջևանը, Զանգեզուրը, Կարսի մարզը։
Սակայն ուժերը անհավասար էին, թուրք-բոլշևիկյան համագործակցությունը, կովկասյան թաթարների անդադար հարձակումները ստիպում էին Հայաստանի կառավարությանը անընդհատ լինել պատերազմական վիճակում։
Առիթից ուզում էր օգտվել նաև Վրաստանը, որը որշել էր, որ Լոռին կարելի է օկուպացնել և այնտեղ մտցրեց իր 7000-ոց զորքը։
Սակայն կարճ ժամանակ անց, հայկական բանակը զորավար Դրաստամատ Կանայանի ղեկավարությամբ բոլորովին ջախջախեց և դուրս մղեց վրացական զորքին ընդհուպ մոտենալով Թբիլիսիին։