211652_close_icon
views-count5066 դիտում article-date 19:09 04-12-2016

Սպագետտիի երկարությունը կազմել է 50 սմ, սակայն ժամանակի ընթացքում, տարածք տնտեսելու նպատակով, երկարությունը նվազեցվեց մինչև 25 սմ-ի

Սպագետտիի թանգարանում պահպանվում են ավելի քան 176 տեսակի մակարոնեղեն։ Իտալական «spaghetti» բառը բոլոր մակարոններին չի վերաբերում։ Այն հատուկ է միայն այս տարատեսակին։ Սկզբնականում սպագետտիի երկարությունը կազմել է 50 սմ, սակայն ժամանակի ընթացքում, տարածք տնտեսելու նպատակով, երկարությունը նվազեցվեց մինչև 25 սմ-ի։ Չնայած, որ, այսօր էլ կարելի է գտնել կեսմետրանոց սպագետտիներ, որոնք պատրաստում են իտալացի արկածախնդիր խոհարարները։ Սպագետտին, որպես կանոն, մատուցվում է ինչ-որ մի սոուսով, որոնց թիվը հասնում է ավելի քան տասը հազարի։ Փաստացիորեն այն, ինչ որ կարելի է ուտել, ավելացվում է սպագետտիի մեջ։ Իտալիայում այս մակարոնի մեջ տարատեսակ համեմունքների ավելացումը համարվում է կարևոր և նախընտրելի «գիտություն»: Հասարակության մեջ մեծ տեղ է զբաղեցնում մակարոն պատրաստող վարպետը։ Իտալիայի քսան շրջաններում տարբեր է սպագետտիի պատրաստման եղանակները։ Քանի որ դրանց մեծամասնությունը ելք ունի դեպի ծով, ապա մակարոնեղենի հետ մատուցվում է ծովամթերք։ Իսկ «ցամաքային շրջաններում»՝ Վալլե դ’Աոստա, Տրենտինո Ալտո Ադիջե, Արևելյան Տոսկանա, ավելացնում են անտառի և գյուղատնտեսական բարիքներ։ Սիենայում մեծ քանակությամբ աղացած միս են ավելացնում։ Ջենովայում մատուցում են կանաչ գույնի սոուսով՝ «պեստրո ալլա ջենովեզե», որի բաղադրության մեջ մտնում է ռեհանի տերևներ, սխտոր, միջերկրածովային սոճու կաղիններ և այծի պանիր։ Լացիոյի շրջանում, և իհարկե նաև Հռոմում, ավանդական սոուս է համարվում կարբոնարան, որի բաղադրության մեջ կան ձու, հավի կրծքամիս և աղացած պղպեղ։

Նմանատիպ նյութեր