7457 դիտում
14:35 23-01-2020
Նպաստի իրավունք տվող սահմանային միավորը նվազեցվեց. նպաստից կօգտվի ևս 1000 ընտանիք
Կառավարությունն այսօրվա նիստում է նվազեցրեց նպաստի իրավունք տվող սահմանային միավորը, որը թույլ կտա, որ 11 հազար ընտանիքներ շարունակեն մնալ նպաստի համակարգում:
Հարցը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա նշեց, որ ամեն տարի կառավարությունը սահմանում է ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող ընտանիքի սահմանային միավորները, ինչպես նաև դրանց վճարման ֆինանսակամ միջոցների չափերը:
«Բյուջեով հատկացվել է 37,227 մլրդ դրամ միջին ամսական մոտ 98 780 ընտանիքի համար, որի միջին նպաստի չափը կազմում է 31 350 հազար դրամի չափով պահպանվում է:
Նախագծով առաջարկվող միակ փոփոխությունը վերաբերում է նպաստի իրավունք տվող սահմանային միավորին. «Քանի որ բարձրացվել է նվազագույն կենսաթոշակի չափը, կենսաթոշակի չափը և նվազագույն աշխատավարձի չափը, երեխաների ծննդօգնությունը կավելանա, ինչպես նաև երեխաների խնամքի նպաստը, ուստի այս փոփոխությունները դրական ազդեցություն են ունենալու ընտանեկան նպաստի վրա: Նպաստի չափը նույնը թողնելու դեպքում շուրջ 11 հազար ընտանիք՝ 49 հազար անդամներով, կկորցներ նպաստ ստանալու իրավունքը: Հետևաբար առաջարկվում է սոցիալական նպաստի սահմանային միավորը 30-ից իջեցնել 28-ի»,- ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ քանի որ թոշակներն ու աշխատավարձերը աճել են, մարդկանց եկամուտներն ավելացել են, այսօր գործող համակարգով 11 հազար ընտանիքներ դուրս են գալու նպաստի համակարգից, իսկ այս փոփոխության արդյունքում ոչ միայն 11 հազար կմնան նպաստի համակարգում, այլ ևս հազար ընտանիք կներառվի համակարգում:
Նմանատիպ նյութեր
3866 դիտում
16:53 29-06-2020
Մինչև տարեվերջ գյուղական բնակավայրերում երեխայի խնամքի նպաստի իրավունքից կօգտվի մոտ 7 հազար շահառու
1143 դիտում
18:38 04-04-2015
Մարտին Արմավիրում ընտանեկան նպաստի իրավունք է ունեցել 1816 ընտանիք
3061 դիտում
18:05 03-11-2016
Շուրջ 80 հազ ընտանիք կօգտվի գազի ամենաէժան սակագնից. Արտեմ Ասատրյան
Այս բաժնից
772 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
805 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»