211652_close_icon
views-count49532 դիտում article-date 15:34 04-12-2016

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում համանուն անունը կրող, միջազգային ստանդարտներին համապատասխան առևտրի կենտրոն է բացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում բացվեց առաջին մեծ սուպերմարկետը: Սուպերմարկետը կրում է քաղաքի անունը՝ «Արթիկ»: Սուպերմարկետի տնօրենն է Արսեն Կիգոյանը: Բացման հանդիսավոր միջոցառմանը ներկա էին տարածաշրջանի գյուղապետերը, ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը, քաղաքապետ Մխիթար Վարագյանը, մեծ թվով բնակիչներ, բազմաթիվ հյուրեր: Տոնական արարողության շրջանակում սուպերմարկետում կազմակերպվել էր հյուրասիրություն, DJ-ի մասնակցությամբ պարեր, իսկ առաջին գնորդների համար՝ անակնկալ նվերներ: Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր