«Արշակ Բուրջալյան» թատերախումբը ներկայացնելու է «ԱՆՈւՇ» երաժշտական դրաման ըստ Հ. Թումանյանի համանուն պոեմի և Ա. Տիգրանյանի համանուն օպերայի
«Արշակ Բուրջալյան» թատերախումբը՝ ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում ներկայացնում է «ԱՆՈւՇ» երաժշտական դրաման ըստ Հ. Թումանյանի համանուն պոեմի և Ա. Տիգրանյանի համանուն օպերայի` նվիրված մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150, Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի օպերային դասարանի հիմնադրման 90 և ամբիոնի հիմնադիր՝ հայ օպերային թատրոնի ռեֆորմատոր, ռեժիսոր Արշակ Բուրջալյանի 140-ամյա հոբելյաններին:
Բեմադրությունը տեղի կունենա Կոմիտասի անվան ԵՊԿ-ի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի դահլիճում՝ 2019թ. Մարտ 15-ին, ժամը՝ 18:00-ին:
Թատերախումբը կազմավորվել է կոնսերվատորիայի օպերային դասարանի ուսանողների և շրջանավարտների մասնակցությամբ:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր՝ Արսեն Ղազարյան, դիրիժոր՝ Կարեն Լավչյան: