211652_close_icon
views-count2805 դիտում article-date 12:13 03-12-2016

ԱՄՆ-ում մի շարք քաղաքապետեր դեմ են հանդես եկել միգրանտների արտաքսմանը

Միացյալ Նահանգների մի շարք քաղաքապետեր, ովքեր մասնակցել են Մեխիկոյում ընթացած «Կլիմայի փոփոխությունների հարցերով խոշորագույն քաղաքների գործընկերության» գագաթնաժողովին, իրենց անհամաձայնությունն են հայտնել երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ միգրացիոն քաղաքականությունը փոխելու և երկրից մի քանի միլիոն միգրանտների արտաքսելու մասին ծրագրին, հայտնում է Ria Novosti-ն։ Նախօրեին անցկացված մամուլի ասուլիսում այդ մասին բարձրաձայնել են Ֆինիքսի, Սիեթլի, Վաշինգտոնի քաղաքապետերը և Նյու Յորքի փոխքաղաքապետը։ «Չնայած նրան, որ շատերն ուզում են միգրանտներին արտաքսել, մենք դա չենք անի»,-մեջբերում է El Universal-ը Ֆինքսի քաղաքապետ Գրեգ Սթենթոնի խոսքը։ «Այն ժամանակ, երբ որոշները խոսում են պատեր կառուցելու մասին, մյուսները մտածում են կամուրջների մասին, որոնք թույլ կտան այդ պատերը քանդել»,-իր հերթին ասել է Սիեթլի քաղաքապետ Էդ Մյուրրեյը։

Նմանատիպ նյութեր