211652_close_icon
views-count2017 դիտում article-date 10:10 03-12-2016

Գործազրկության ցուցանիշը Հայաստանում ավելացել է 78 հազարով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկանում է, որ գործազրկության ցուցանիշը Հայաստանում տարեցտարի ավելանում է: Այս տարվա հունվար-հոկտեմբերին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 8.5 տոկոսով: Ըստ այդմ, այս տարվա ինն ամիսներին գործազուրկների թվաքանակը կազմել է 78 հազար 841: Թերևս այս աճը կշարունակվի, որովհետև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է օպտիմալացման գործընթացը. կրճատվում են պետական գերատեսչությունների ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ները և ԾԻԳ-երը: Նախօրեին հայտարարվեց 5 ԾԻԳ-երի կրճատման մասին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր