1649 դիտում
13:59 10-09-2020
Այս տարի աշխատատեղերն ավելացել են մոտ 6,6 հազարով. աշխատավարձը աճել է միջինը 13․8 հազարով. վարչապետ
2020-ի հուլիսին հանրապետությունում առկա է 613 062 վճարվող աշխատատեղ, 2019-ի համեմատ դա ավելի է 6597 աշխատատեղով, կամ 1,1 տոկոսով: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս տարի համախառն աշխատավարձի ֆոնդերը 9,765 մլրդ դրամով ավելի է կամ 8,1 տոկոսով: Մեկ մարդու միջին աշխատավարձը ավել է 13 841 դրամով կամ 7,14 տոկոսով:
Պետք է հուսալ, որ օգոստոսին ցուցանիշներն ավելի լավը կլինեն, որովհետեւ օգոստոսին ներքին զբոսաշրջության բավականին ծանրաբեռնված փուլ ենք ունեցել»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
1180 դիտում
11:45 11-03-2023
Նախորդ տարի հանցագործությունների թիվն աճել է ավելի քան 7 հազարով․ ընդալայնված նիստ՝ Վարդապետյանի գլխավորությամբ
Այս բաժնից
2803 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3958 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին