211652_close_icon
views-count1723 դիտում article-date 10:33 30-05-2015

Հայաստանում կտրուկ աճել է գործազրկության նույնիսկ պաշտոնական ցուցանիշը. ՀԺ

«ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալներով, Հայաստանում կտրուկ աճել է գործազրկության նույնիսկ պաշտոնական ցուցանիշը: Ըստ այդմ՝ այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գործազուրկների թիվը աճել է միջինը 21 տոկոսով: Այսպես հունվարին գործազուրկների թվի աճը, անցած տարվա հունվարի համեմատ, կազմել է՚` 19.5 տոկոս, փետրվարին՝ 21.2 տոկոս, մարտին 20.7տոկոս, ապրիլին 21.7 տոկոս: Գործազուրկների պաշտոնապես գրանցված թիվը Հայաստանում ապրիլի դրությամբ կազմել է ավելի քան 74 հազար մարդ: Այս ֆոնին՝ հատկապես ուշագրավ է նույն այդ ԱՎԾ-ի երեկվա մեկ այլ հրապարակում: Ըստ այդմ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը կազմել է 2 տոկոս: Սա նոնսենս է՝ չի կարող երկրում 21 տոկոսով աճել գործազրկությունը, բայց տնտեսությունը գրանցի 2.2 տոկոս աճ»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր