Ռուսաստանում այսօր մեկնարկել է նոր Chevrolet Niva-ի վաճառքը
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Ռուսաստանում մեկնարկել է Chevrolet Niva Special Edition մոդելի վաճառքը: Այս մասին հայտնում է svopi.ru-ն:
5 աստիճան մեխանիկական փոխանցման տուփով Chevrolet Niva մոդելը 16 դյույմանոց անվասկավառակներ և Cordiant All Terrain անիվներ է ձեռք բերել, ինչպես նաև նոր թափք և գունային գամմա:
1,7 լ ծավալով շարժիչը 80 ձիաուժ կապահովի:
Հայտնի է, որ վաճառքի հանած նոր մոդելի մեքենաների թիվը կազմում է 600 օրինակ, իսկ արժեքը՝ 704 հազար ռուբլի (11 հազար դրամ):