9985 դիտում
10:55 30-11-2016
Սերժ Սարգսյանի ամենաչունևոր խորհրդականը Վարդան Խաչատրյանն է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում կարծես ձևավորված կարգ է, որ երբ որևէ յուրային բարձրաստիճան պաշտոնյա ազատվում է իր զբաղեցրած պաշտոնից, նրան չնեղացնելու համար նշանակում են կամ որևէ երկրում դեսպան, կամ էլ ՀՀ նախագահի խորհրդական:
Այսպիսով՝ ըստ հայտարարագրերի՝ ՀՀ նախագահի ամենաունևոր խորհրդականը Ալիկ Սարգսյանն է. Վերջինիս կարիերայի գագաթնակետը ՀՀ ոստիկանապետի պաշտոնն էր:
Այդ պաշտոնում նա նշանակվեց 2008-ի մայիսին, իսկ մինչ այդ՝ սկսած 2000 թվականից, զբաղեցնում էր Արարատի մարզպետի պաշտոնը: Այս պաշտոնյայի՝ 2011 թվականին ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրա դրամական միջոցները կազմել են 120 մլն դրամ և 70 հազար դոլար, իսկ եկամտի չափը, որը գոյացել է միայն աշխատավարձից, ավելի քան 5 մլն դրամ է եղել:
Իսկ արդեն 2015 թվականին Ալիկ Սարգսյանի դրամական միջոցները աճել են մոտ 20 մլն դրամով: Նախկին ոստիկանապետը հայտարարագրել է 140 մլն դրամ և ավելի քան 54 հազար դոլար, իսկ եկամտի չափը, որը կրկին գոյացել է աշխատավարձից, կազմել է մոտ 27 մլն 500 հազար դրամ:
Սերժ Սարգսյանի 9 խորհրդականներից ամենաքիչ միջոցները հայտարարագրել է Վարդան Խաչատրյանը: 2015 թվականին ներկայացված հայտարարագրից պարզում ենք, որ այս պաշտոնյայի դրամական միջոցները կազմել են ընդամենը 3 մլն դրամ, իսկ եկամտի չափը, որը գոյացել է աշխատավարձից, ավելի քան 9 մլն դրամ է»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2972 դիտում
10:46 24-01-2019
Գարիկ Սարգսյանի խորհրդականը պարգևատրվել է ներքաղաքական հարցում «կարծիք հայտնելու» համար. «Ժողովուրդ»
3818 դիտում
22:45 26-06-2015
Աուդիտի վերաբերյալ Սերժ Սարգսյանի որոշումը ուշացած է. ցուցարարների արձագանքը` Սերժ Սարգսյանի որոշմանը
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1189 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը