Գարիկ Սարգսյանի խորհրդականը պարգևատրվել է ներքաղաքական հարցում «կարծիք հայտնելու» համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանի աշխատողներին, այդ թվում` իրեն, պարգևատրումներ է արել` խախտելով օրենքով սահմանված դրույքաչափը: Պարգևատրվողների ցանկում եղել է նաև մարզպետի խորհրդական Արմենակ Բաղիրյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ Բաղիրյանից հետաքրքրվել է, թե ինքը մարզպետին ինչ խորհուրդներ է տվել, որ հիմա էլ արժանացել է պարգևատրման: «Սկսենք նրանից, որ ինչ հարցնում են, իմ հետ քննարկում են, ես իմ կարծիքն ասում եմ»,- նշել է նա: Բաղիրյանը նաև մանրամասնել է՝ կոնկրետ որ ոլորտի մասին է խոսքը. «Ներքաղաքական, մասնավորապես…»:
Հարցին՝ ԱԺ արտահերթ ընտրությունների՞ համար եք խորհուրդներ տվել, մարզպետի խորհրդականը շտապել է արձագանքել. «Պատահել է, պատահել է․․․ Ճիշտն ասած` ես ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի արդեն ընտրված պատգամավոր Սեդրակ Թևոնյանի նախընտրական շտաբի պետն եմ եղել: Բայց այդ ընթացքում ես արձակուրդում եմ եղել և երիտասարդին օգնել եմ: Իմ պաշտոնական դիրքը ես չեմ չարաշահել»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]