211652_close_icon
views-count4133 դիտում article-date 11:39 30-11-2016

Թուրքիայում աղջիկների միջնակարգ դպրոցի հանրակացարանում առաջացած խոշոր հրդեհից մահացել է առնվազն 12 հոգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Առնվազն 12 դի է դուրս բերվել Թուրքիայի Ադանա նահանգում, երեկ երեկոյան աղջիկների մասնավոր միջնակարգ դպրոցի հանրակացարանում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով, հաղորդում է Anadolu-ն։ Ադանայի նահանգապետ Դեմիրթաշի խոսքով՝ մահացածներից 11-ը աղջիկներ են, 1-ը՝ դասատու։ Եվս 12 հոգի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Հոսպիտալացվածներից մի քանիսը տուժել են ծխից, իսկ մյուսները տարբեր վնասվածքներ են ստացել, երբ փորձել են այրվող շենքի լուսամուտներից դուրս ցատկել։ Նախնական վարկածով՝ հրդեհի պատճառը եղել է էլեկտրահղորդալարերի կարճ միացումը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր