Սաուդյան Արաբիայում հիվանդանոցում բռնկված հրդեհից առնվազն 30 մարդ է մահացել, այդ թվում՝ նորածիններ. տեսանյութ
Սաուդյան Արաբիայի Ջիզան վարչական շրջանում գործող հիվանդանոցներից մեկում այսօր խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում է Gazeta.ru-ն:
Ըստ տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով առնվազն 30 մարդ է մահացել: Սաուդյան okaz թերթն էլ նշում է, որ հաջողվել է տարհանել 50 հիվանդի: Նրանց տեղափոխել են այլ հիվանդանոց: Ոչ պաշտոնական տվյալներով՝ 12 նորածին է մահացել:
Հրդեհի բռնկման պատճառները ճշտվում են: