1681 դիտում
17:58 23-09-2016
Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգության» անունից միանում է «Արդարություն Հայաստանում» արշավին
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ու իր առաջնորդած քաղաքական ուժի անունից հայտարարությամբ միացել է «Արդարություն Հայաստանում» արշավին, որի մեկնարկը տվել էին աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը, ամերիկահայ դերասան Վահե Բերբերյանը և անվանի ռեժիսոր Ատոմ Էգոյանը:
«Ի նշան համերաշխության այդ նախաձեռնությանը և հաշվի առնելով հանրապետության վերջին 25 տարվա իրողությունները, մենք իրավամբ հպարտանում ենք մեր հավաքական ձեռքբերումներով և շատ ավելին ենք ակնկալում գալիք սերունդների համար, որպեսզի նրանք կարողանան ներդնել իրենց ստեղծագործական ողջ ներուժը և մեր պետությունը դարձնել ժամանակակից, մրցունակ ու շատ ասպարեզներում առաջատար: Դա թույլ կտա կերտելու բացառապես Նոր Հայաստան՝ ազատ ու արդար, ժողովրդավար ու ինքնիշխան, աշխարհի բոլոր հայերի միասնական ներգրավմամբ՝ իրավունքով ղեկավարվող ծաղկուն Հայրենիք:
Սա մեր սեփական ազգային ստուգատեսն է, որը պետք է անցնենք արժանապատվությամբ ու առաքինությամբ՝ և՛ նրանց անունից, ովքեր կռվեցին ու ընկան, և՛ հանուն նրանց, ովքեր ապրելու ու առաջնորդելու են վաղը»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
1715 դիտում
09:41 21-06-2014
Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին մտքափոխ է եղել և չի լքի «Ժառանգության» ղեկը․ Հրապարակ
2157 դիտում
09:36 30-11-2016
Րաֆֆի Հովհաննիսյանը «ժառանգության» երեք անդամների համար անցողիկ տեղեր է պահանջել. «Ժամանակ»
Այս բաժնից
1630 դիտում
15:03 10-01-2025
«Հեռու եմ»․ Երգչուհի Սիրուշոն նոր երգ է ներկայացրել
1249 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան