1679 դիտում
09:41 21-06-2014
Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին մտքափոխ է եղել և չի լքի «Ժառանգության» ղեկը․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ ««Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, չնայած ամիսներ առաջ ցանկություն էր հայտնել թողնելու կուսակցության ղեկը, կուսակցության համագումարին ընդառաջ կրկին մտքափոխ է եղել՝ «Նաջարյանը փոշմանել է»: Սա, իհարկե, տեղավորվում է նրա վերջին մեկ տարվա քաղաքական գործունեության տրամաբանության շրջանակներում: Եվ եթե իր կուսակիցներից մի մասի համար սա ուրախության պատճառ է, ապա կան նաև այնպիսիք, որ առանձնապես ոգևորված չեն նրա այս մտադրությունից: Ինչևէ, կուսակցությունը պատրաստվում է հունիսի 28-ի համագումարին:
Արդեն հայտնի է, որ կուսակցության ղեկավարի պաշտոնում մնալու է Րաֆֆի Հովհաննիսյանը: Վարչության կազմն ընդլայնվելու է՝ 11-ից դառնալով 15: Նախկին կազմից վարչությունը լքելու են Ստեփան Սաֆարյանը, Հովսեփ Խուրշուդյանը և Լուսինե Պետրոսյանը: Նոր վարչությունում կմնան Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը, Զարուհի Փոստանջյանը, Ռուբիկ Հակոբյանը: Թե ինչու են ընդգծված արևմտամետ հայացքներով ներկայացուցիչները լքում վարչությունը, կուսակցությունից պայմանավորում են մասնավոր պատճառներով: Իրականում սա կուսակցության քաղաքական հստակ գծի բացակայության ու չկողմնորոշվածության հետևանք է: Մեկ Ռուսաստանի, մեկ Արևմուտքի արանքում դեգերող կուսակցության առաջնորդը չի կարողանում Արևմուտքին ներել»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1615 դիտում
17:58 23-09-2016
Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգության» անունից միանում է «Արդարություն Հայաստանում» արշավին
2112 դիտում
09:36 30-11-2016
Րաֆֆի Հովհաննիսյանը «ժառանգության» երեք անդամների համար անցողիկ տեղեր է պահանջել. «Ժամանակ»
Այս բաժնից
1246 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»