211652_close_icon
views-count3107 դիտում article-date 13:28 20-08-2018

Քննարկվում են իմ, Արմեն Մարտիրոսյանի և 3-րդ անձի անունները. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ավագանու ընտրություններին «Ժառանգության» ցուցակը գլխավորելու մասին. Tert.am

«Ժառանգություն» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին իր ցուցակով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ ժամեր անց «Ժառանգություն» կուսակցությունը վարչություն նիստ կանի, որի ընթացում կորոշի, թե ով է գլխավորելու ցուցակը: «Ժառանգության» դեպքում կլինի վերկուսակցական մոտեցում, ցուցակում կլինեն նաև քաղաքացիական հասարակության անդամներ: Այս պահին ցուցակը գլխավորելու հետ կապված քննարկվում է 3 անուն՝ Արմեն Մարտիրոսյանի, իմ և վարչությունից դուրս 3-րդ անձի անունը»,- ասաց նա, սակայն չմանրամասնեց, թե ով է 3-րդ անձը: Մանրամասներ՝ [url=http://www.tert.am/am/news/2018/08/20/Raffi-hovhannisyan/2770096]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր