Քարդաշյանների ընտանիքի շոուի նկարահանումները դադարեցվել են մինչև տարեվերջ. ԶԼՄ-ներ
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի նկարահանումները առնվազն մինչև տարեվերջ դադարեցվել են։ Այդ մասին հայտնել է TMZ-ը։
Թերթը պարզաբանում է, որ նկարահանումները դադարեցվել էին դեռևս հոկտեմբեր ամսին, երբ Փարիզի հյուրանոցներից մեկում թալանել էին Քիմին՝ տանելով մոտ 10 մլն դոլարի զարդեր։
Մյուս պատճառը ռեփփեր և Քիմի ամուսին Քանյե Ուեսթի առողջական վիճակն է։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Քանյեն անմիջապես բեմի վրա հայտարարեց, որ չեղյալ է հայտարարում իր համաշխարհային շրջագայությունը, ինչից մի քանի օր անց նյարդային սուր նոպայով նրան հոսպիտալացրեցին Լոս Անջելեսի կլինիկաներից մեկը։
Թերթի տվյալներով՝ չի բացառվում, որ շոուի նկարահանումները շատ ուշ վերսկսվեն։ Այսօր հայտնի է դարձել նաև, որ ռեփփերին դեռևս դուրս չեն գրել հիվանդանոցից և եթե որքան ժամանակ նա կանցկացնի այնտեղ, հայտնի չէ։