37717 դիտում
15:31 29-11-2016
Ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. վիրավորին հիվանդանոց են ուղեկցել տեղի ոստիկանապետն ու ՃՈ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Լոռու մարզի Մեծավան գյուղի բնակիչ, 51-ամյա Արա Պողոսյանը Մեծավան-Տաշիր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում իր վարած Mitsubishi մակնիշի 31 ՕՏ 389 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառերի և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Հովհաննիսյանի և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նույն վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հիմնական պատճառը հանդիսանում էր ճանապարհի մերկասառույցը, քանի որ տեղի Ճանշինը մատը մատին չի խփել և ճանապարհի մերկասառույցների հեռացման ուղղությամբ ոչ մի աշխատանքներ չի կատարել, իսկ ավտոմեքենայի անվադողերը ձմեռային էին։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Տաշիրի բաժնի հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Արկադի Թումոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ եթե Երևանից մինչև նշված վայր ճանապարհներն սպասարկող Ճանշինները օպերատիվորեն կատարել են աշխատանքներ, ինչի շնորհիվ ճանապարհներն անցանելի են, ապա այս հատվածում այն ամբողջովին «Սոդոմ-Գոմորի» է հիշեցնում ու եթե կարճ ժամանակում տեղի Ճանշինը չկատարի ճանապարհի մշակման աշխատանքներ, ապա չի բացառվում, որ վթարները կրկնվեն։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16828 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ