Կոլումբիայում բրազիլական ֆուտբոլային թիմի տեղափոխող օդանավ է կործանվել
Կոլումբիայում 72 ուղևորների տեղափոխող օդանավ է կործանվել։ Այն օդ էր բարձրացել Բոլիվիայից և ուղղություն վերցրել դեպի Մեդելլինի միջազգային օդանավակայան։ Այդ մասին հայտնում է The Washington Post-ը։
Դեռևս հայտնի չէ՝ փրկվածներ կան, թե ոչ, սակայն տեղի լրատվամիջոցները հաղորդել են, որ չարտերային թռիչք իրականացնող օդանավում եղել են բրազիլական «Շապենկոենզե» ֆուտբոլային թիմի անդամները։ Դեռևս անհայտ է վթարի պատճառը։
Թիմը պետք է վաղը՝ նոյեմբերի 30-ին, Մեդելլինում հանդիպում անցկացներ «Ատլետիկո Նացիոնալ»-ի հետ։
Mi Oriente պորտալն էլ գրում է, որ օդանավը վայր է ընկել, քանի որ վերջացել է վառելիքը։ Այն ընկել է Սերրո Գորդոյի տարածքում։