Կոլումբիայում օդանավ է կործանվել. կա 12 զոհ
Կոլումբիայում Douglas DC-3 ուղևորատար օդանավ է կործանվել: Այս մասին հայտնում է BLU ռադիոկայանը:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Laser ավիաուղիներին պատկանող օդանավը ընկնելուց հետո 4 մասի է բաժանվել և այրվել:
Ինչպես նշում է աղբյուրը, ըստ նախնական տեղեկությունների, օդանավում արտակարգ իրավիճակ է ստեղծվել, ինչից հետո որոշում է կայացվել արտակարգ վայրէջք կատարել Սան Մարտինիի օդանավակայանում, սակայն անձնակազմը չի հասցրել իրականացնել որոշումը:
Ավիավթարի հետևանքով օդանավում գտնվող բոլոր 12 ուղևորները զոհվել են:
Պարզվում են դեպքի հանգամանքները: