Թուրքիայում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հարավ-արևմտյան հատվածում տեղի է ունեցել երկրաշարժ, որի հզորությունը կազմել է Ռիխտերի սանդղակով 4,4 մագնիտուդ։ Այդ մասին հայտնում է Dogan Haber-ը։
Գործակալության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 03։19-ին։ Հիպոկենտրոնը գտնվել է 9 կմ խորության վրա։
Հնարավոր ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։