211652_close_icon

«Բաց զվարճալի ֆուտբոլ» ծրագրի միջոցառում՝ Չարենցավանում

views-count3229 դիտում article-date 20:50 28-11-2016
Նոյեմբերի 25-ին Չարենցավան քաղաքում տեղի ունեցավ ՀՖՖ կողմից կազմակերպվող «Բաց զվարճալի ֆուտբոլ» ծրագրի հերթական միջոցառումը: Այս անգամ միջոցառմանը մասնակցում էին 180 երեխա Կոտայքի մարզի Չարենցավան, Բյուրեղավան և Հրազդան համայնքներից: Երեխաները կատարեցին ֆուտբոլային վարժություններ և անցկացրեցին փոքր ֆուտբոլային խաղեր խաղադաշտում՝ ՀՖՖ հրահանգիչների և համայնքները ներկայացնող ութ մարզիչների գլխավորությամբ: ՀՖՖ-ն տրամադրել էր մարզահագուստ, գնդակներ և ֆուտբոլային այլ պարագաներ:

Նմանատիպ նյութեր