211652_close_icon

«Բաց զվարճալի ֆուտբոլ» ծրագրի միջոցառում՝ Ստեփանակերտում

views-count1313 դիտում article-date 13:44 13-07-2016
Հուլիսի 8-ից 10-ը Ստեփանակերտում տեղի ունեցավ ՀՖՖ-ի կողմից կազմակերպվող «Բաց զվարճալի ֆուտբոլ» ծրագրի հերթական միջոցառումը: Այս անգամ միջոցառմանը մասնակցել է 169 երեխա Ստեփանակերտից և Մարդակերտից, որոնք կատարեցին ֆուտբոլային վարժություններ և անցկացրեցին փոքր ֆուտբոլային խաղեր խաղադաշտում: ՀՖՖ-ն տրամադրել էր մարզահագուստ, գնդակներ և ֆուտբոլային այլ պարագաներ: ՀՖՖ հրահանգիչների հետ մեկտեղ միջոցառման կազմակերպման և անցկացման հարցում մեծ աջակցություն են ցուցաբերել 10 մարզիչներ Արցախից:

Նմանատիպ նյութեր