211652_close_icon
views-count55985 դիտում article-date 15:43 28-11-2016

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է Երևանում տեղի ունեցել BMW-ի և Dodge-ի մասնակցությամբ խոշոր ավտովթարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է նոյեմբերի 24-ին Թբիլիսյան խճուղու և Թբիլիսյան նրբանցքի խաչմերուկում տեղի ունեցել Dodge-ի և BMW-ի խոշոր ավտովթարը, ինչի հետևանքով Dodge-ը կողաշրջվել էր և մի քանի հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Տեսանյութը տրամադրել է [url=https://web.facebook.com/Security-Dream-Co-LTD-260488774022240/?fref=ts]Security Dream[/url]-ը։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/25/102223/]հայտնել[/url] էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 24-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու և Թբիլիսյան նրբանցքի խաչմերուկում բախվել էին Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 27-ամյա Գագիկ Շատվերյանի վարած BMW մակնիշի 35 ԼT 211 համարանիշի և Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ, 21-ամյա Արշակ Մանուկյանի վարած Dodge մակնիշի 10 ԼՏ 946 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Գ. Շատվերյանը, նրա ուղևոր՝ Բալահովիտ գյուղի բնակիչ, 21-ամյա Ալբերտ Մելքոնյանը և Dodge-ի վարորդ Ս. Մանուկյանն ու վերջինիս ուղևոր Սեյրան Աղամալյանը, ում ծննդյան թիվն ու բնակության վայրը ճշտվում էր, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին, 2-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 2-ը՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել BMW-ի գազաբալոնը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Բացառիկ տեսանյութը՝ [url=https://web.facebook.com/Security-Dream-Co-LTD-260488774022240/?fref=ts]Security Dream[/url]-ի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր