211652_close_icon
views-count3447 դիտում article-date 11:32 28-11-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում նոյեմբերի 28-ին

1632 թ. – ծնվել է Ժան Բատիստ Լյուլլին, ֆրանսիացի երգահան, ջութակահար, դիրիժոր (մահ. 1687 թ.): 1694 թ. – մահացել է Մացուո Բասյոն, ճապոնացի բանաստեղծ (ծն. 1644 թ.): 1820 թ. – ծնվել է Ֆրիդրիխ Էնգելսը, գերմանացի նշանավոր փիլիսոփա, մարքսիզմի հիմնադիրներից մեկը (մահ. 1895 թ.): 1859 թ. – մահացել է Վաշինգտոն Իրվինգը, ամերիկացի ռոմանտիկ գրող (ծն. 1783 թ.): 1881 թ. – ծնվել է Ստեֆան Ցվայգը, ավստրիացի գրող, գրաքննադատ (մահ. 1942 թ.): 1943 թ. – սկսվեց Թեհրանի կոնֆերանսը, ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի մասնակցությամբ: 1975 թ. – Արևելյան Թիմորը հռչակեց իր անկախությունը Պորտուգալիայից: 1991 թ. – Հարավային Օսիան հռչակեց իր անկախությունը: 2010 թ. – ՎիքիԼիքս միջազգային կազմակերպությունը իր պաշտոնական կայքում տեղադրեց 251.287 ԱՄՆ կառավարական հեռագրեր:

Նմանատիպ նյութեր