Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում նոյեմբերի 1-ին
1755 թ. – Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում խոշոր երկրաշարժ եղավ, որի հետևանքով մահացավ մոտ 100 000 մարդ:
1800 թ. – ավարտվեց Սպիտակ տան շինարարությունը և նույն օրը ԱՄՆ նախագահ Ջոն Ադամսը տեղափոխվեց այնտեղ:
1899 թ. – մահացել է Աղբյուր Սերոբը, հայ նշանավոր ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ (ծն. 1864 թ.):
1914 թ. – տեղի ունեցավ Կորոնելի ճակատամարտը, Առաջին համաշխարհային պատերազմի կարևոր մարտերից մեկը, Գերմանիան պարտության մատնեց Մեծ Բրիտանիային:
1968 թ. – մահացել է Պահարեն, ԽՍՀՄ արևմտահայ բանաստեղծ, դերասան (ծն. 1895 թ.):
1973 թ. – ծնվել է Այշվարիա Ռայը, հնդիկ ճանաչված դերասանուհի և մոդել, 1994 թ. Միսս Աշխարհ մրցույթի հաղթող:
1977 թ. – մահացել է Համազասպ Բաբաջանյանը, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ (ծն. 1906 թ.):
1993 թ. – հիմնվեց Եվրոպական Միությունը: