211652_close_icon
views-count3821 դիտում article-date 20:10 03-11-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում նոյեմբերի 3-ին

1882 թ. – ծնվել է Յակուբ Կոլասը, բելառուս նշանավոր գրող, բելառուս գրականության հիմնադիրներից ու դասականներից մեկը (մահ. 1956 թ.): 1906 թ. – Բեռլինում Միջազգային Ռադիոտելեգրաֆային կոնվենցիայով SOS հաղորդագրությունը ընդունվեց որպես փրկության օգնության միասնական ազդանշան: 1928 թ. – Թուրքիան Արաբական այբուբենից անցավ Լատինականին: 1914 թ. – մահացել է Գեորգ Թրակլը, ավստրիացի բանստեղծ (ծն. 1887 թ.): 1954 թ. – մահացել է Անրի Մատիսը, ֆրանսիացի մեծ նկարիչ (ծն. 1869 թ.): . 1976 թ. – տեղի ունեցավ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը: 1978 թ. – Դոմինիկան անկախացավ Մեծ Բրիտանիայից: 1997 թ. – մահացել է Աշոտ Նավասարդյանը, հայ նշանավոր պետական և քաղաքական գործիչ (ծն. 1950 թ.):

Նմանատիպ նյութեր