Իրանում հրաժարական է տվել պետական երկաթուղային ընկերության ղեկավարը
Ինչպես հաղորդում են իրանական լրատվամիջոցները, Իրանի պետական երկաթուղային ընկերության ղեկավար Մոհսեն Ագհայեն հրաժարական է տվել։
Նրա հրաժարականի պատճառը Սեմնան նահանգում տեղի ունեցած ուղևորատար գնացքների բախումն էր։
Հիշեցնենք, որ Իրանի հյուսիսում գտնվող Սեմնան նահանգում ուղևորատար գնացքներ էին բախվել, ինչի արդյունքում զոհվել էր ավելի քան 45 մարդ։