211652_close_icon
views-count1043 դիտում article-date 10:19 02-10-2014

ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության ղեկավարը հրաժարական է տվել

ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության ղեկավար Ջուլիա Փիրսոնը երեկ հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է Reuters-ը: Նա այդպիսի որոշում է ընդունել՝ կապված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անվտանգությանն առնչվող միջադեպերի շարքի հետ: Պաշտոնակատար է նշանակվել Ջոզեֆ Կլենսին, ով նախկինում Գաղտնի ծառայությունում գլխավորել է ԱՄՆ նախագահի պահպանման ժամկետը, սակայն հանգստի է գնացել 2011 թվականին: Այժմ նա վերադառնում է պետական ծառայության: Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ Օբաման որոշել է, որ իր պահպանման համար անհրաժեշտ է նոր ղեկավար: Սեպտեմբերի 2-րդ կեսին տեղի են ունեցել մի շարք միջադեպեր, որոնք կապված են եղել Գաղտնի ծառայության աշխատակիցների անուշադրության հետ: Սեպտեմբերի 20-ին ու 21-ին ձեռնարկվել են Սպիտակ տան տարածք մուտք գործելու փորձեր, իսկ երեկ էլ հայտնի դարձավ, որ Օբաման վերելակում գտնվել է եռակի դատվածություն ունեցող զինված տղամարդու հետ, ով հանդիսացել է անվտանգության աշխատակից:

Նմանատիպ նյութեր