Ֆիդել Կաստրոյի՝ Մայամիում բնակվող քույրը հրաժարվել է մասնակցել եղբոր հուղարկավորությանը
Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի կրտսեր քույրը՝ Կաստրո Խուանիտան, ով լքել է Կուբան 1964 թ.-ին և բնակվում է Մայամիում, հայտնել է, որ չի մասնակցի եղբոր հուղարկավորության արարողությանը: Այս մասին տեղեկացնում է LifeNews-ը:
- Ես երբեք չեմ վերադարձել Կուբա և չեմ պատրաստվում,- ասել է Խուանիտան լրտավամիջոցներից մեկին տված հարցազրույցում:
Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ խորը ցավ է ապրում եղբոր մահվան կապակցությամբ:
Նշենք, որ Ֆ. Կաստրոյի հուղարկավորության արարողությունը կկայանա դեկտեմբերի 4-ին:
[b][url=https://shamshyan.com/hy/article/2016/11/26/102337/]Հիշեցնենք[/url][/b], որ նոյեմբերի 25-ին 90 տարեկան հասակում մահացել է Կուբայի նախկին առաջնորդ, մեծ հեղափոխական Ֆիդել Կաստրոն։ Այդ մասին հայտնել էր France Press-ը՝ վկայակոչելով Կուբայի գործող նախագահ, Ֆիդել Կաստրոյի եղբայր Ռաուլ Կաստրոյին։
Նրա մահվան մասին հայտնել էր նաև տեղի պետական հեռուստատեսությունը:
Հեղափոխական, պետական ու քաղաքական գործիչը ծնվել էր 1926 թվականի օգոստոսի 13-ին։ 1976 թվականի դեկտեմբերից սկսած, 30 տարիների ընթացքում նա եղել է Կուբայի Պետական խորհրդի և Նախարարների խորհրդի նախագահը, հանդիսացել է նաև երկրի Զինված հեղափոխական ուժերի գլխվոր հրամանատարը և Ազգային պաշտպանության խորհրդի նախագահը։
2006 թվականի հուլիսի 31-ին Ֆիդել Կաստրոյի առողջական վիճակը վատթարացավ, և նա իր լիազորությունները հանձնեց իր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին։