Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում նոյեմբերի 26-ին
1812 թ. – սկսվեց Բերեզինայի ճակատամարտը, Ֆրանս Ռուսական պատերազմի նշանավոր մարտերից մեկը, որը տևեց 3 օր։
1856 թ. – ծնվել է Հենրի Մորգենթաուն, ամերիկյան դիվանագետ, ԱՄՆ դեսպանը Օսմանյան կայսրությունյում (1913 - 1916 թթ.), դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, դրան անդրադարձել իր հուշերում (մահ. 1943 թ.)։
1906 թ. – ծնվել է Սոս Ալիխանյանը, հայ գիտնական, գենետիկ, ԽՍՀՄ-ում մոլեկուլային գենետիկայի և հակաբիոտիկներ սինթեզող միկրօրգանիզմների գենետիկայի հիմնադիրներից, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (մահ. 1985 թ.)։
1913 թ. – մահացել է Սարգիս Կուկունյանը, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ (ծն. 1863 թ.)։
1917 թ. – ստեղծվեց Հոկեյի ազգային լիգան` NHL-ը։
1942 թ. – տեղի ունեցավ «Կասաբլանկա» նշանավոր ֆիլմի պրեմիերան։
1963 թ. – մահացել է Ամելիտա Գալլի-Կուրչին, իտալացի օպերային երգչուհի, «Մետրոպոլիտեն օպերայի» մեներգչուհի, (ծն. 1882 թ.)։
1966 թ. – մահացել է Համաստեղը, արևմտահայ բանաստեղծ, համարվում է սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկը (ծն. 1895 թ.)։
1994 թ. – Ջոխար Դուդաևի մարտիկները Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի գրավման փորձ արեցին, ինչը կանխվեց Ռուսաստանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումների կողմից։