Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի է ունեցել երկրաշարժ։ Ցնցումները զգացվել են ամբողջ քաղաքում, որն էլ խուճապ է առաջացրել բնակչությունը մոտ։
Նշվում է, որ երկրաշարժի հզորությունն էպիկենտրոնում կազմել է 4․1 մագնիտուդ։
Ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան։ Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։