Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի են ունենում հակառուսական ցույցեր
Ինչպես հաղորդում են թուրքական պարբերականներն ու լրատվական գործակալությունները, Թուրքիայում տեղի են ունեցել հակառուսական ցույցեր։
Աղբյուրները նշում են, որ ցույցերը տեղի են ունեցել մայրաքաղաք Անկարայում, որին մասնակցել են թուրքաբնակ թաթարները։
Հաղորդվում է նաև, որ հակառուսական ցույցերի պատճառը եղել է Ղրիմի՝ Ռուսաստանի կազմի մեջ հայտնվելու երեք ամյակը։