Չի լինի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը.
Բավարիայում Եվրախորհրդարանի «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը հայտարարել է, որ ամբողջովին բացառում է Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը, գրում է գերմանական Neue Osnabrücker Zeitung թերթը։
Վեբերը նշել է, որ Անկարայի հետ էկոնոմիկայի և մշակույթի ոլորտներում, ինչպես նաև երկու երկրների միջև ուսանողական փոխանակման փորձում համագործակցության վերաբերյալ ինդիվիդուալ համաձայնագրերի կնքումը ավելի խելամիտ քայլ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության փորձում։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր, որ կբացի ԵՄ-ի հետ Թուրքիայի սահմանը, եթե եվրոպական կառույցը չփոխի Թուրքիայի հանդեպ իր վարած «անարդար» քաղաքականությունը։