Մերկելը կրկին դեմ է արտահայտվել Եվրամիությանը Թուրքիայի լիիրավ անդամակցությանը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հերթական անգամ հայտարարել է այն մասին, որ դեմ է հանդես գալիս Թուրքիային ԵՄ լիիրավ անդամի կարգավիճակ տալուն, հաղորդում է Tass-ը:
«Ես միշտ դեմ եմ եղել Եվրոպական Միության մեջ Թուրքիայի լիիրավ անդամ լինելուն և շարունակում եմ մնալ այդ կարծիքին»,-ասել է նա:
Խոսելով միգրանտների ճգնաժամի հաղթահարման մասին՝ Մերկելը նշել է, որ այդ հարցում Եվրոպան, այնուամենայնիվ, պետք է շարունակի երկխոսությունը Թուրքիայի հետ, քանի որ կողմերը «պետք են միմյանց»: