Եվրամիությանը միանալուն կողմ են Թուրքիայի քաղաքացիների 28%-ը
                        Ներկայումս Թուրքիայի քաղաքացիների ընդհամենը 28%-ն են համաձայն, որպեսզի երկիրը մտնի Եվրամիության կազմի մեջ: 
Այսպիսի ցուցանիշ ստացվել է «Եվրոբարոմետր» սոցիոլոգիական ծառայության հարցումների արդյունքում, որին մասնակցել են 1087 մարդ՝ Թուրքիայի տարբեր շրջաններից: Հատկանշական է, որ դեմ են արտահայտվել հարցվողների 39%-ը: 
Այդպիսով, ներկայումս Թուրքիայի ՝ Եվրամիությանը միանալը այնքան էլ մեծ աջակցություն չի ստանում երկրի ներսում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

