211652_close_icon
views-count89077 դիտում article-date 19:00 26-11-2016

Երևանում խանդի հողի վրա 37-ամյա մտերմուհուն սպանած 34-ամյա կասկածյալը դեպքի վայրում ներկայացնում է կատարվածը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված ավագ քննիչ Սերգեյ Ավագյանի և ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ու համայնքային ոստիկանների ուղեկցությամբ Շենգավիթ վարչական շրջանի Վերին Շենգավիթ 3-րդ փողոցի 17 տուն բերվեց 37-ամյա Ալինա Մաղաքյանի մահվան փաստով քրեական գործում որպես կասկածյալ ներգրավված Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի 2-րդ տան բնակիչ, 34-ամյա Արամ Մնացականյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կասկածյալը քննչական բաժնի պետի տեղակալի և ավագ քննիչի ներկայությամբ ընթերակաների մասնակցությամբ քննչական փորձարարության ժամանակ ներկայացնում էր, թե ինչպես և ինչ պայմաններում է վիճաբանությունը տեղի ունեցել իր և մահացածի միջև, որի ժամանակ ինքը դանակով մեկ անգամ հարվածել է մահացած ոտքին։ Այնուհետև տեսնելով, որ արյուն է գալիս, ինչ-որ կապոց է դրել և հեռացել։ Նա հայտնեց նաև, որ պատճառը եղել է խանդը, քանի որ մահացածը, ում հետ ինքը 3 տարուց ավելի մտերմական կապի մեջ էր, «իրեն դավադիտ է արել»՝ հայտնելով, որ բացի իրենից, ինքը ոչ մեկինը չի լինելու։ Մինչ տունը լինելը, նրանք ինչ-որ ժամանցի վայրում գինովցել են, որից հետո եկել են տուն, որտեղ բնակվում են վարձակալական հիմունքներով։ Կասկածյալը ներկայացրեց նաև այն տեղը, որտեղից ինքը վերցրել է դանակը և հարվածել Ա. Մաղաքյանին։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/26/102356/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված ավագ քննիչ Սերգեյ Ավագյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14 կետի հատկանիշով։ Նշված քրգործը հարուցվել էր երեկ՝ նոյեմբերի 25-ին, Շենգավիթ վարչական շրջանում Ա. Մաղաքյանի սպանության փաստով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ, ժամը 23։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Շենգավիթի քննչական բաժնի հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում, իսկ հետո արդեն բացատրական աշխատանքներ կատարելով՝ կարողացել էին համոզել, որպեսզի սպանություն կատարող կասկածյալը մեղայականով ներկայանա ոստիկանության Շենգավիթի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի 2-րդ տան բնակիչ, 34-ամյա Արամ Մնացականյանն է, ով, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, հայտնել էր, որ դանակով հարվածել էր Ա. Մաղաքյանին խանդի հողի վրա իրար միջև ծագած վիճաբանության ժամանակ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր