4844 դիտում
16:35 25-11-2016
Էրդողանը սպառնացել է, որ կբացի միգրանտների առաջ Եվրամիության հետ Թուրքիայի սահմանները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կբացի ԵՄ-ի հետ Թուրքիայի սահմանները միգրանտների առաջ, եթե Եվրամիությունը շարունակի իր որդեգրած քաղաքականությունը, որը, ըստ Էրդողանի, Թուրքիայի դեմ է ուղղված, հաղորդում է Ria Novosti-ն։
Ստրասբուրգում երեկ Եվրախորհրդարանը լիագումար նստաշրջանում հաստատեց բանաձևը, որը Եվրամիությանը կոչ է անում դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ փաստաթուղթը որևէ իրավաբանական ուժ չունի իր երկրի համար։
Էրդողանի խոսքով՝ ԵՄ անդամ պետություններն «իրենց երբեք լավ չեն պահել մարդկության հանդեպ»։ Նա հիշեցրել է, որ Թուրքիան ընդունել է մոտ 3 մլն փախստականների, իսկ այդ ընթացքում ԵՄ սահմաններին հավաքված են ընդամենը 50 հազար փախստականներ։
«Եթե դուք շարունակեք այդ ճանապարհով, ապա դա կնշանակի, որ բացվելու են սահմանային անցակետերը»,-ասել է Էրդողանը Ստամբուլում «Կանայք և ժողովրդավարությունը» կոնֆերանսում իր ելույթի ժամանակ։
Նմանատիպ նյութեր
3994 դիտում
16:33 11-03-2017
Թուրքիան կրկին սպառնում է, թե չեղյալ կհայտարարի Եվրամիության հետ միգրանտների հարցով համաձայնագիրը
4051 դիտում
23:43 23-05-2020
Հայտնի է դարձել, թե երբ Իսպանիան կբացի սահմանները զբոսաշրջիկների համար
Այս բաժնից
1039 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
871 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր