Հայտնի է դարձել, թե երբ Իսպանիան կբացի սահմանները զբոսաշրջիկների համար
Իսպանիան կսկսի զբոսշրջիկներ ընդունել 2020թ. հուլիսից: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը և ընդգծել, որ մուտքը երկրի ներս իրականացվելու է անվտանգ պայմաններում:
«Օտարերկրյա զբոսաշրջիկները արդեն կարող են պլանավորել իրենց արձակուրդները մեր երկրում: Մենք կերաշխավորենք, որպեսզի զբոսաշրջիկները որևէ ռիսկի չենթարկվեն, ինչպես նաև այդ ռիսկը մեր երկիր չբերեն», ասել է կառավարության ղեկավարան ու տուրօպերատորներին կոչ արել սկսել ամառային կամպանիան:
Սանչեսը նաև հայտնել է, որ երկրում 10-օրյա սուգ կհայտարարեն՝ կորոնավիրուսից զոհվածների հիշատակին:
Նշենք, որ Իսպանիան կորոնավիրուսից վարակվածների թվով զբաղեցնում է չորրորդ տեղը: Երկրում գրանցվել է վարակի 281 904 դեպք: Առողջացել է 19 958 պացիենտ, մահացել է 28 628 մարդ:
Հիշեցնենք, որ տուրիստական սեզոնի բացման մասին արդեն հայտարարել են Պորտուգալիան, Կիպրոսը և Հունաստանը: