211652_close_icon
views-count3654 դիտում article-date 13:59 25-11-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում նոյեմբերի 25-ին

1177 թ. – տեղի ունեցավ Մոնժիզարեի ճակատամարտը Սալահ ադ Դինի զորքերի և Երուսաղեմի թագավորության միջև, Խաչակրաց արշավանքների նշանավոր մարտերից մեկը: 1562 թ. – ծնվել է Լոպե դե Վեգան, իսպանացի անվանի դրամատուրգ, բանաստեղծ, արձակագիր (մահ. 1635 թ.): 1867 թ. – շվեդ գյուտարար Ալֆրեդ Նոբելը արտոնագրեց դինամիտի գյուտը: 1919 թ. – ծնվել է Հրաչուհի Ջինանյանը, հայ դերասանուհի, հաղորդավարուհի (մահ. 2012 թ.): 1943 թ. – հիմնվեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան: 1945 թ. – Երևանում տեղի ունեցավ Հաղթանակի կամրջի պաշտոնական բացումը: 1956 թ. – ծնվել է Գագիկ Ծառուկյանը, հայ գործարար, Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադիր նախագահ, Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ: 1959 թ. – մահացել է Ժերար Ֆիլիպը, ֆրանսիացի ճանաչված դերասան (ծն. 1922): 1974 թ. – մահացել է Արշալույս Սարոյանը, հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող (ծն. 1891 թ.):

Նմանատիպ նյութեր