211652_close_icon
views-count4481 դիտում article-date 22:36 24-11-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում նոյեմբերի 24-ին

1642 թ. – հոլանդացի ծովագնաց Աբել Թասմանը, հայտնաբերեց կղզի, որը հետագայում իր անունով կոչվեց Թասմանիա: 1713 թ. – ծնվել է Լորենս Սթեռնը, անգլիացի գրող, արձակագիր (մահ. 1768 թ.): 1859 թ. – տպագրվեց Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը» նշանավոր աշխատությունը: 1864 թ. – ծնվել է Անրի դը Տուլուզ-Լոտրեկը, ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ (մահ. 1901 թ.): 1897 թ. – ծնվել է Ավետ Ավետիսյանը, թատրոնի և կինոյի հայ մեծանուն դերասան (մահ. 1971 թ.): 1920 թ. – Ալեքսանդրապոլում սկսվեցին հայ-թուրքական հաշտության բանակցություններ: 1954 թ. – ծնվել է Էմիր Կուստուրիցան, սերբ կինոռեժիսոր, երաժիշտ ու դերասան: 1969 թ. – ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը ստորագրեցին Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր:

Նմանատիպ նյութեր