2760 դիտում
10:07 24-11-2016
Ֆիննախը կրճատել է վարձակալվող տարածքների չափը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ֆինանսների նախարարությունը Տիգրան Մեծ 4 հասցեում գտնվող «Հանարդնախագիծ» ընկերությունից իր վարձակալած տարածքը 400 քառակուսի մետրով կրճատել է: Այս մասին մեզ տեղեկացրին պետական գույքի կառավարման վարչությունից:
Եթե նախկինում՝ 2014թ. հունիսից, ֆիննախը վարձակալում էր 2150 քմ տարածք և դրա դիմաց մեկ տարվա համար այդ ընկերությանը վճարում էր 124 մլն դրամ, ապա այս տարվա օգոստոսից վարձակալում է 1750 քմ և մեկ տարվա համար վճարում արդեն 116,6 մլն դրամ: Վերոնշյալ ժամկետից կարելի է հասկանալ, որ սույն տարածքը վարձակալվել է Գագիկ Խաչատրյանի՝ ֆինանսների նախարար նշանակվելուց հետո:
Հավելենք նաև, որ կառավարության շենքի անմիջապես դիմացը գտնվող «Հանարդնախագծի» շենքը պատկանում է բնապահպանության ու քաղաքաշինության նախկին նախարար Արամ Հարությունյանին, որն այն վարձակալության է տալիս թե՛ ֆիննախին, թե՛ ԱՎԾ-ին և թե՛ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությանն ու միայն պետբյուջեից տարեկան մոտ 150-160 մլն դրամ ստանում: Ընդ որում, այդ շենքը նախապես պետական է եղել, և Ա. Հարությունյանն այն ջրի գնով սեփականացրել է քաղաքաշինության նախարար եղած ժամանակ ու հիմա վարձակալության է տալիս պետությանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4327 դիտում
19:06 05-03-2017
ԱՄՆ-ն որոշել է կրճատել օտարերկյա պետություններին տրվող ֆինանսական օգնության չափը
2268 դիտում
14:23 16-03-2017
Դոնալդ Թրամփը մտադիր է կրճատել արտաքին ֆինանսական օգնության չափը
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1186 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը